-
01.04.2014|
12:58
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդել է, որ հայտնի թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան և Հայոց ցեղասպանության ընդունման համար ակտիվ պայքարող Ռագըփ Զարաքօլուն մեկնելու է Վաշինգտոն՝ ներկա գտնվելու ապրիլի 9-ին կայանալիք՝ Կոնգրեսի 9-րդ հիշատակման ծրագրին և ներկայացնելու հիմնական զեկույցը:
-
01.04.2014|
12:47
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ն, Ասոցացման համաձայնագիր առաջարկելով Արևելյան գործընկերներին, չի առաջնորդվել աշխարհաքաղաքական պատկերացումներով:
-
01.04.2014|
12:43
Մարտի 31-ին Բրյուսելում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ: Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընգծելով այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության կարևորությունը։
-
01.04.2014|
12:31
ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակը AFP-ին փոխանցել է, որ վերջին օրերին «ռուսական ուժերը աստիճանաբար հեռանում են սահմանից»:
-
01.04.2014|
00:16
Երբ 2014 թ. մարտի 18-ին աշխարհի «մեծ ժողովրդավարությունը»` ԱՄՆ-ը, խզեց դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ և սիրիացի բոլոր դիվանագետներից պահանջեց շտապ հեռանալ երկրից, երևի քչերն էին պատկերացնում, թե իրավիճակի զարգացումն ուր են տանում Վաշինգտոնի քաղգործիչներն ու Պենտագոնը։ Թեև մենք դեռ փետրվարին էինք Հայաստանի հասարակայնությանն ու ամբողջ հայկական սփյուռքին նախազգուշացնում, որ հիմա հենց ԱՄՆ-ն է գլխավորում աշխարհի այն ուժերին, որոնք տրամադրված են մոլորակը մաքրելու հայրենի հողում ապրող հայ ազգից։
-
31.03.2014|
21:31
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի տարեկան զեկույցը Առողջապահության նախարարության թերացումների մասին։
-
31.03.2014|
16:36
Քեսաբի դեպքերը մեծ արձագանք են գտել սոցցանցերում: Այն, ինչ կատարվում է այսօր Facebook-ում, կարելի՞ է որակել տեղեկատվական պայքար:
-
31.03.2014|
14:12
France Press գործակալությունը տեղեկացնում է, որ Փարիզի քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ կստանձնի կին: Նա Ան Իդալգոն է, որը ներկայացնում է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը:
-
31.03.2014|
11:53
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:
-
31.03.2014|
11:48
Վաշինգտոնը չի ընդունի ոչ մի որոշում, որը ձեռք կբերվի առանց ՈՒկրաինայի գործող լեգիտիմ կառավարության մասնակցության: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ երեկոյան տեղի ունեցած հանդիպումից հետո: